Զորակոչիկները ստացան Աստծո օրհնությունը և մեկնեցին ծառայության

Մեկնարկել է 2024 թվականի ձմեռային զորակոչը։ Զորակոչիկների հերթական խումբը, ծառայության մեկնելուց առաջ, ստացել է Աստծո օրհնությունը: 

Էրեբունի, Նուբարաշեն, Շեգավիթ վարչական շրջանների զորակոչիկներին օրհնության կարգ է մատուցվել Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի ձեռամբ: 

Հոգևորականը բոլոր զինվորներին մաղթել է բարի ու անփորձանք ծառայություն:

Կոչ է արել հայրենիքի պաշտպանության պատասխանատու ծառայությանը ուշադիր լինել, դառնալ արժանի հեևորդները մեր հերոսների ու հիշել, որ իրենց սպասում են: