Զորացրու և պահպանիր․ Աղոթք մեր զինվորների համար

Զորացրու և պահպանիր․ Աղոթք մեր զինվորների համար

ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ

Ամենակարող Տեր,

Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ,

Տուր ինձ վճռականություն՝ սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու:

Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր:

Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս և ինձ:

Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց: Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ. ամեն։

Զինվորիս

Թե աշխարհում մեկ օր է քեզ համար տոն,

Հայոց երկրում ամեն օրն է զինվորի տոն:

Թե քնած ես, արթնացի՛ր, զինվոր եղբայր,

Մենք եկել ենք, օրն է քո հաղթության,

Տոն է այսօր` ցնծությունը հայության,

Դու եղել ես, կաս, կմնաս, իմ եղբայր:

Մեր արևը դու ես պահում, իմ զինվոր,

Առավոտը դու ես բացում, իմ եղբայր,

Եվ ամեն օր դու սահմանն ես մեր հսկում,

Մենք հավատով քո համար ենք աղոթում:

Զինվոր եղբայր, հպարտ ելիր դու մարտի,

Ամեն վայրկյան մեզ դավում է թշնամին,

Զինվոր եղբայր, ազգս ապրում է քեզնով,

Դու հերոս ես, պահիր հողը մեր Հայոց: