«Էդ ի՞նչ ես անում, այ տղա». Վարորդն ավտոմեքենան վարում է ցուցարարի վրա (Տեսանյութ)

«Էդ ի՞նչ ես անում, այ տղա». Վարորդն ավտոմեքենան վարում է ցուցարարի վրա (Տեսանյութ)

Երեւանի կենտրոնական փողոցներից մեկում վարորդներից մեկը մեքենան վարել է անհնազանդության ակցիա իրականացնող ցուցարարի վրա:

«Էդ ի՞նչ ես անում, այ տղա: կայնի, հլա»,-բացականչում է ցուցարարներից մեկը եւ հնչում են վարորդի հասցեին հայհոյանքներ:

Իսկ երբ վարորդին հաջողվում է առաջանալով դուրս պրծնել, ցուցարարներից մեկը հետեւից բղավում է. «Թող սիկտիր եղնի, դավայ, թուրք»:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։

Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Տեսանյութը ստորև