Թափառող շունը կծել է 76-ամյա կնոջ․ մինչ շտապօգնության ժամանումը՝ կինը հանկարծամահ է եղել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մերձավան գյուղում թափառող շունը հարձակվել է քաղաքացու վրա և կծել:
Ոստիկանները ժամանելով Մերձավան գյուղի բուժամբուլատորիա, այնտեղ հայտնբերում են կնոջ դի:
Պարզվել է, որ ժամը 09:15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 76-ամյա Սուսաննա Փ.-ի վրա է հարձակվել թափառող շունը և կծել, ում տեղափոխել են ամբուլատոր կենտրոն և մինչ շտապօգնության ժամանումը կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հանկարծամահ է եղել:
Ահազանգով ժամանել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: