Թուրքական համարանիշերով և մգեցված ապակիներով մեքենա՝ Կոմիտասի պողոտայում

Թուրքական համարանիշերով և մգեցված ապակիներով մեքենա՝ Կոմիտասի պողոտայում

Oragir.News-ի ընթերցողներից մեկը հայտնել է, որ Կոմիտասում այսօր նկատել է մգեցված կողային ապակիներով և թուրքական պետհամարանիշներով ավտոմեքենա, որը երկար ժամանակ կայանված է մնացել մայթեզրին, սակայն տարածքով անցնող պարեկները նկատելով մեքենան վարորդին չեն տուգանել մգեցված ապակիների համար։

«Ես այդ օրենքին իսկզբանե դեմ եմ եղել, չեմ հեռացրել թաղանթներն ու այսօր էլ ինձ 2 անգամ տուգանել են, բայց այդ մեքենան ոչ տուգանում են, ոչ էլ մոտ գնում։

Պարեկները գուցե նման կերպ չեն ցանկանում խոչընդոտել խաղաղության դարաշրջանին կամ պարզապես «չեն նկատում» այս մեքենաները։

Երևի իշխանականների բարեկամներն են Թուրքիայից եկել, հրահանգել են, որ չտուգանել»,- ասաց քաղաքացին։

Oragir.News-ը փորձեց թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալ Ոստիկանությունից, մեզ ասացին գրավոր հարցում ուղարկել։

Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։