Ի՛մ Աշոտ, արև՛ս, սեպտեմբերի 26-ին վերջին անգամ տուն եկար

Ի՛մ Աշոտ, արև՛ս, սեպտեմբերի 26-ին վերջին անգամ տուն եկար

Ի՛մ Աշոտ, արև՛ս, սեպտեմբերի 26-ին վերջին անգամ տուն եկար։ Եկար ժպիտով, ոգևորված,զարմանալի խինդով։

Երբեք այդքան ժպտուն չէիր եղել։ Մինչև կեսգիշեր նստեցինք. զանազան դեպքեր հիշեցինք ու լիաթոք ծիծաղեցինք…

Վերջին անգամն էր, տղա՛ս։ 29-ին խոսեցինք, շատ տխուր էիր, խոսքերդ՝ կցկտուր, շուտ անջատեցիր հեռախոսդ …ու հետո մղձավանջ, դժոխային սպասումներ։ Կարոտել եմ, տղա՜ս…

Լիանա Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։