Ի՞նչ է փոխվել, որ ադրբեջանական կողմը որոշել է չվերադարձնել Վիգեն Էուլջեքջյանին

Ի՞նչ է փոխվել, որ ադրբեջանական կողմը որոշել է չվերադարձնել Վիգեն Էուլջեքջյանին

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը.

«Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցակում չկա Վիգեն Էուլջեքջյանի անունը, որը կար դեկտեմբերի 7-ի ադրբեջանական կողմի հրապարակած ցանկում, փոխարենը նշված է Իսանյան Արենի (Ստեփանակերտ) անունը, ով չկար նախնական ցուցակում։

Ուրախ եմ Արենի վերադարձի համար։

Միաժամանակ շատ բարդ փորձություն է Վիգենի ընտանիքի համար։ Չգիտեմ՝ ինչ է փոխվել, որ ադրբեջանական կողմը որոշել է չվերադարձնել նրան…»: