Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան հարվածի Հայաստանին. ռուս փորձագետը սցենարն ակնհայտ է համարում

Թուրքիա Հայաստան

Ի՞նչ կլինի, եթե Թուրքիան հարվածի Հայաստանին. ռուս փորձագետը սցենարն ակնհայտ է համարում։

Թուրքիայի գլխավոր շտաբում Հայաստանի դեմ ռազմական գործողությունների «Ալթայ» անվամբ ծրագրի առկայությունը ռուս ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը զարմանալի չի համարում: Նրա խոսքերով՝ զինված ուժեր ունեցող ցանկացած երկիր նախապատրաստվում է ռազմական գործողությունների, մշակում հարևանների հետ կապված ծրագրեր:

«Կարծում եմ, որ այս տարածաշրջանի բոլոր երկրները միմյանց հետ կապված որոշակի ծրագրեր ունեն: Դժբախտաբար, տարածաշրջանը ամենախաղաղներից չէ, ուստի թուրքերի մոտ նման պլանի առկայությունը չի կարելի ժխտել: Եվ այն, որ նրանք չեն հաստատում և չեն հերքում այդ ծրագրի առկայության մասին հաղորդագրությունը, բրիտանական մոտեցում է: Բրիտանացիներն են ամենաշատը սիրում այսկերպ գործել: Նրանք չեն հերքում և չեն հաստատում՝ ստեղծելով ռազմավարական անհավասարակշռություն. ասում են՝ թող հակառակորդը մտածի՝ ունե՞նք այդպիսի ծրագրեր, թե՞ ոչ. թող անհանգստանա»,- ասել է Իվան Կոնովալովը Rusarminfo.ru-ին տված հարցազրույցում:

Փորձագետի կարծիքով՝ եթե Թուրքիան որոշի Հայաստանի դեմ ռազմական գործողություն սկսել, գործարկվելու են Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի մեխանիզմները:

«Այս բազայի վերաբերյալ պլանները բազմիցս հնչել են Ռուսաստանի ղեկավարության կողմից: Հետևաբար, Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից հանդիսացող հայկական պետության համար վտանգի դեպքում ռուսական բազան մի կողմ քաշված չի մնա, իսկ ռուսական պետությունը, համապատասխանաբար, կպաշտպանի իր զինծառայողներին: Այնպես որ, սցենարն ակնհայտ է»,- ասել է նա:

Աղբյուր՝ SHANTNEWS.am