Իմ ու Սուրեն Պապիկյանի հարաբերությունները լարված չեն, ոչ մի խնդիր չունենք․ Սասուն Միքայելյան
Իմ ու Սուրեն Պապիկյանի հարաբերությունները լարված չեն, ոչ մի խնդիր չունենք։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ խոսելով մամուլում շրջանառվող այն տեղեկությունների մասին, թե վերջինիս և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հարաբերությունները լարված են։
«Զարմանում եմ, թե ոնց են նման բան գրել, ես որևէ խնդիր չունեմ ոչ մեկի հետ, առավել ևս բանակի։ Երկար տարիներ է՝ ՊՆ-ի հետ համագործակցված մենք կատարում ենք մեր առաքելությունը։
Մենք ՀՀ պետական սահմանի գրեթե ամբողջ երկայնքով մարտական հերթապահություն ենք իրականացնում։ Առանց ՊՆ-ի հետ համագործակցելու ո՞նց կարող ենք դա անել»,- ասաց նա։
Հարցին՝ նույն ժամանակ նկատելի՞ է, որ ԵԿՄ-ն չի մասնակցում ՊՆ-ի կազմակերպած միջոցառումներին, վերջինս պատասխանեց․
«Ես ամեն օր զորամասներ եմ այցելում, և այնպես չէ, որ պետք է կազմակերպվեն, ինչ-որ հատուկ միջոցառումներ լինեն, որ ես զորամասներ այցելեմ»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում