Իմ փոքրիկ սեր, մեր առաջին լուսանկարը միասին. Արամ Ասատրյանի թոռան սիրելիի նոր հրապարակումը` ծննդատնից
StarNews-ը գրում է․ Տարեվերջին հայաստանյան ամենաշքեղ ռեստորաններից մեկում տեղի էր ունեցել սիրված երգիչ, երջանկահիշատակ Արամ Ասատրյանի մահացած որդու`Սեդրակի տղայի նշանադրությունը:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք լուսանկարներ, որտեղ Արամը նշանադրության օրը սիրելիի մատին մատանի էր դնում և սիրելին հուզվում էր:

Կրտսեր Արամ Ասատրյանը նշանադրված է Աննա անունով աղջկա հետ:
Աննա Նիկողոսյանն Էջմիածնից է, այո, Արամն ու Աննան երկուսն էլ Էջմիածնից են:
Նշանադրվելուց հետո հատկապես Աննայի հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի մեծացավ. նրան հետևորդները հարցեր են գրում, հետաքրքրվում զույգի առօրյայով:
Օրերս ծնվել է Աննայի եղբոր փոքրիկը, ում մասնակցությամբ նա հրապարակում է արել ու նշել, որ իր փոքրիկ սիրո հետ առաջին լուսանկարն է:

Նա շնորհակալություն է հայտնել իր եղբորն ու կնոջը` այդ հրաշքի համար: