Ինչո՞վ է օգտակար վիտամին D-ն եւ ինչպե՞ս լրացնել դրա մակարդակն օրգանիզմում

Ինչո՞վ է օգտակար վիտամին D-ն եւ ինչպե՞ս լրացնել դրա մակարդակն օրգանիզմում

D խմբի վիտամիններն անփոխարինելի են օրգանիզմի համար: Այն չի կարող բավարար քանակության արտադրել այդ վիտամինները եւ հավելյալ ընդունման կարիք ունի՝ որոշակի մթերքների կիրառման եւ արեւի տակ գտնվելու միջոցով, գրում է Planet Today-ը:

Օրգանիզմում փոխակերպումների բարդ շղթա է տեղի ունենում: Եթե D2 վիտամինը հնարավոր է ստանալ սննդի միջոցով, ապա D3 վիտամինն արտադրվում է միայն դեպքում, երբ մարդ բավականաչափ արեւի լույս է ստանում:

Առանց D3 վիտամինի հնարավոր չէ իմունիտետի բնականոն գործունեությունը: Հենց դա է նպաստում հակամարմինների արտադրմանը տարատեսակ հիվանդությունների դեմ, այդ թվում՝ այնպիսի վիրուսներով պայմանավորված, որոնց դեմ դեղամիջոցներ չկան:

Այդ վիտամինի պակասի դեպքում մարդ դառնում է թույլ, հոգնած, ինչպես նաեւ նրա մոտ անհանգստություն, անքնություն, դեպրեսիվ վիճակ է ի հայտ գալիս: