Մենք բոլորս էլ տեսած կլինենք հին լուսանկարներ, որոնց մեջ մարդկանցից մեկը նստած է, իսկ մյուսը կանգնած է կողքին՝ անպայման ձեռքը դրած նրա ուսին: Տպավորություն է ստեղծվում, որ այս ժեստն այն ժամանակ իր տեսակով գրկախառնություն էր համարվում կամ էլ հարազատություն, ընկերություն էր խորհրդանշում:
Իրականում դա ընդհանրապես այդպես չէ: Լուսանկարներում մեկը մյուսի ուսին ձեռքը դնելու իմաստը կայանում էր նրանում, որ նրանք իրապես չգիտեին, թե «ինչ անել» ձեռքի հետ, և դա անհարմարավետության մթնոլորտ էր ստեղծում:
Այն բանից հետո, երբ ստեղծվեց լուսանկարչությունը, մարդիկ սկսեցին դժվարություն ունենալ. Նրանք ստիպված էին մի քանի վայրկյան շարունակ մի դիրքով կանգնած կամ նստած մնալ: Շատ մարդիկէլ ընդհանրապես չէին հարմարվում և ամաչում էին ֆոտոխցիկից:
Դա հատկապես մեծացնում էր անվստահությունն այն բանի, թե ինչպես վարվել ձեռքի հետ: Այդ իսկ պատճառով էլ երկուսով լուսանկարվելու դեպքում մեկը մյուսի ուսին էր ձեռքը դնում: Շատ ֆոտոստուդիաներում հատուկ բարձրաթոռակներ կային, որոնց վրա ձեռքով հենվում էին մարդիկ միայնակ լուսանկարվելու դեպքում, կամ էլ ինչ-որ առարկա էին պահում ձեռքում:
Որոշ ժամանակ անց լուսանկարները սկսեցին արվել ընդամենը մի ակնթարթում, հետևաբար երկար ժամանակ չէր պահանջվում անշարժ կանգնելու: Սակայն շատերը դեռևս չէին կարողանում ինչ-որ բան անել ձեռքի հետ, որի արդյունքում էլ հայտնվեցին շատ լուսանկարներ, որտեղ մարդիկ պինդ բռնում էին միմյանց ձեռքերը: