Ինչպես արագ իջեցնել արյան բարձր ճնշումը, ամենաարագ և արդյունավետ միջոցները
Արյան բարձր ճնշմամբ տառապում են ոչ միայն տարեցները, այլև երիտասարդների 1/3-ը: Եվ եթե անտարբերության մատնենք սրտանոթային այս հիվանդությունը, ապա չի բացառվում, որ ուղեղի բջիջներն աստիճանաբար մահանան, և օրգանիզմը վաղաժամ ծերանա:
Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ մեզ օգնության են հասնում այն հրաշք տնական միջոցները, որոնք արագ իջեցնում են արյան ճնշումը և ոչ մի վատ հետևանք չեն թողնում մեր առողջությանը:
Նուշ: Ամեն օր օգտագործելով մի բուռ նուշ, կարող ենք հավասարակշռել արյան ճնշման մակարդակը: Նուշը պարունակում է չհագեցված ճարպեր, որոնք նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի քանակը, մեղմացնում աթերոսկլերոզը և իջեցնում արյան ճնշումը:
Ավելի լավ արդյունք ստանալու համար ցանկալի է նուշն օգտագործել ընկույզի հետ, քանի որ վերջինս նույնպես համարվում է արյան ճնշումը իջեցնելու արդյունավետ միջոց:
Կարմիր կծու պղպեղ: Կարմիր կծու պղպեղն արյան անոթները լայնացնում է, որի հետևանքով կարգավորվում է արյան շրջանառությունը: Մեկ կամ երկու թեյի գդալ աղացած կարմիր կծու պղպեղն ավելացնելով եռացրած ջրին՝ ստանում ենք տնական միջոց, որն օգնում է արագ կարգավորել արյան ճնշումը:
Քրքում (шафран прекрасный, Crocus speciosus): Արյան մեջ խոլեստերինի բարձր քանակը և արյան բարձր ճնշումը մեր օրգանիզմում առաջ են բերում բորբոքային պրոցեսներ, որոնց դեմ կարող է պայքարել քրքումը:
Օրգանիզմում բորբոքային պրոցեսները նվազեցնելով`քրքումն օգնում է կարգավորել սրտանոթային ֆունկցիան և արյան շրջանառությունը: Քրքումը նաև ամրացնում է արյան անոթների պատերը, մաքրում դրանք ավելորդ մնացորդներից և խցանումներից:
Բացի այդ, կարելի է նաև ձեռքերը 10-15 րոպե դնել տաք ջրի մեջ:
Արյան ճնշումը կարելի է իջեցնել նաև շնչառությունը պահելով: Հարկավոր է արտանշչելիս 8-10 վայրկյան պահել շնչառությունը: Շարունակել այս պրոցեդուրաները 2-3 րոպե: Այս մեթոդն օգում է ճնշման կտրուկ տատանումների դեպքում, քանի որ այն բավական արագ է ազդում:
Առանց դեղամիջոցների զարկերակային ճնշումը կարելի է կարգավորել նաև կեֆիրի օգնությամբ: Լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է մի բաժակ կեֆիրին ավելացնել մեկ գդալ դարչին, լավ խառնել և արագ խմել:
Տարեց մարդկանց համար շատ օգտակար է կիտրոնի և նարնջի խառնուրդը: Մրգերը հարկավոր է առանց կեղևազրկելու տրորել և ընդունել ստացված խյուսն ամեն օր ուտելուց առաջ մեկ թեյի գդալ: Այս միջոցը նաև հագեցնում է օրգանիզմը վիտամիններով ու օգտակար նյութերով:
Եղեք առողջ՝ Socialblog