Ինչպես են մարդիկ սարսափահար փախչում Սուրմալու առևտրի կենտրոնից (Տեսանյութ)
Bavnews.am-ը գրում է․ Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» տոնավաճառում: Պայթյունի ծուխն ու կրակը տեսանելի է եղել անգամ մի քանի կիլոմետրից:
Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետնեն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։
Տեսանյութը ստորև