Ձեռքերը լվանալը առողջ մնալու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է:
Քանի որ այն վիրուսներով կամ մանրէներով վարակված ինչ-որ առարկայի դիպչելուց հետո ձեր ձեռքերը ուղարկում են դրանք ձեր օրգանիզմ բերանի, քթի եւ աչքերի միջոցով:
«Լվացե՛ք ձեռքերը»՝ այս հրահանգը երեխաները լսում են ամեն օր, բայց ամեն-ինչ այդքան պարզ չէ, գրում է Newsmax Health-ը։ Ահա ինչ են ասում այդ մասին փորձագետները:
Ինչու՞ է ձեռքերը լվանալն այդքան կարեւոր:
Պարզ ասած, հաճախակի եւ մանրակրկիտ ձեռքերի լվացումն օգնում է պահպանել առողջությունը:
«Դուք օգտագործում եք ձեռքերը շրջապատում գտնվող ամեն-ինչին դիպչելու համար, իսկ դա մանրէների հետ շփման ամենարագ ձեւն է», – ասում է Քեվին Մորանոն՝ Հյուսթոնի Տեքսասի համալսարանի բժշկական դպրոցի մանրէաբանության եւ մոլեկուլյար գենետիկայի ամբիոնի պրոֆեսորը: Ձեռքերի միջոցով փոխանցվող ամենատարաված հիվանդություններն են հարբուխը եւ լուծը:
Օճառով եւ ջրով ձեռքերի հաճախակի լվացումը 50%-ով նվազեցնում է աղե-ստամոքսային հիվանդություններից մահացությունը, ըստ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Կենտրոնի գնահատականների:
Ինչպե՞ս կարելի է վարակվել հարբուխով ձեռքերը չլվանալով:
Մանրէները կարող են ապրել անշունչ առարկաների վրա երկար ժամանակ: Ախտոտված առարկաներին դիպչելուց մանրէներն անցնում են ձեռքերին: Հետո դուք դիպչում եք աչքերին, քթին եւ բերանին, ինչի պատճառով մանրէները թափանցում են օրգանիզմ:
Որտե՞ղ կարելի է ամենամեծ հավանականությամբ մանրէներ ձեռք բերել:
«Ցուցակի ամենավերին հատվածում զուգարանն է եւ այն ամենը ինչ կապված է զուգարանի հետ»,- ասում էՄորանոն:Այնպիսի իրերը, ինչպիսիք են համակարգիչների ստեղնաշարը,հեռախոսները եւ հեռուստացույցների հեռակառավարման վահանակնները նույնպես կարող են մանրէներ պարունակել, բայց մանրէներրի եւ վիրուսների մեծ մասը նախընտրում են տաք, խոնավ միջավայր, օրինակ՝ ձեռքերի սրբիչը լոգարանում:
Ին՞չ է նշանակում ձեռքերի ճիշտ լվացումը
«Ձեռքերի ճիշտ լվանալու ձեւը՝ մեծ քանակությամբ օճառն ու գոլ ջուրն է, եւ այնքան ժամանակ, որքան կհերիքի համբերությունը, իսկ ավելի հստակ՝ 20 – 30 վարկյան»,- ասում է Մորնոն: « Եթե դուք կարողանք երկու անգամ երգել «Ծնունդդ շնորհավոր», ապա նշանակում է, դուք բավականին երկար լվացել եք ձեռքերը»,- նշում է նա:
Իսկ ին՞չ կասեք եղունգների մասին: Արդյոք պետք է խոզանակ օգտագործել եղունգները մաքրելու համար:
Էլիսոն Պիտմանը՝ Բրայանի Տեքսասի բժշկական գիտությունների կենտրոնի բուժքույրերի քոլեջի պրոֆեսորի օգնականը ասաց, որ պետք չէ եղունգները մաքրել հատուկ խոզանականով: Ուղղակի համոզվեք, որ օճառել եք եղունգի տակի հատվածները , ինչից հետո լվացեք ջրով:
Ջրի ջերմաստիճանը նշանակություն ունի՞:
Ո՛չ, ասաց Մորանոն: Բայց ամենայն հավանակությամբ, եթե դուք շատ տաք ջուր եք օգտագործում , դուք չեք կարողանա բավականաչափ երկար լվանալ ձեռքերը: Ավելի կարեւոր է օճառ օգտագործելը:
Պետք է արդյո՞ք հակամանրէային օճառ օգտագործել:
«Օճառը եւ ջուրը լավ մաքրում են կեղտոտ ձեռքերը,- ասում է Պիտմանը.- Ցանկացած օճառ ոչնչացնում է մանրէի բջիջները՝ վերացնելով նրանց: Եւ, եթե ձեռքի տակ չկա օճառ եւ ջուր, 60% ալկոհոլ պարունակող հակամանրէային անձեռոցիկներ օգտագործեք, թեպետ եթե ձեռքերը շատ կեխտոտ են, անձեռոցիկները չեն օգնի»:
Կա արդյո՞ք օճառ, որն ավելի լավ է մաքրում քան մյուսները: Պարունակու՞մ է այն որոշ յուրահատուկ բաղադրիչներ:
«Ցանկացած օճառն էլ լավ է»,- ասում է Պիտմանը:
Ձեռքերի արագ ողողումը չի տա անհրաժեշտ արդյունք չի տա: Մորանոն ասում է, որ պետք է ձեռքերը օճառով լվանալ, այդ ժամանակ ձեր ձեռքերը մաքուր կլինեն:
Մի՞թե որոշ մանրէների ազդեցությունը օգտակար չէ օրգանիզմի համար, քանի որ բարձրացնում է դիմադրողականությունը:
« Քիչ քանակությամբ մանրէների ազդեցությունը կարող է եւ դրական լինել, բայց սալմոնելայի տարայով խաղալը անվտանգ չէ,- ասաց Մորանոն.- Այդ չափաքանակը ավելին է, քան օրգանիզմը կարող է հաղթահարել»:
Պե՞տք է արդյոք լվանալ ձեռքերը այգում աշխատելուց հետո:
ՀՎՊԿ խորհուրդ է տալիս անպայման լվանալ ձեռքերը այգում աշխատելուց հետո, անգամ եթե դուք ձեռնոցներով եք եղել, քանի որ հողում մանրէներ եւ մակաբույծներ են պարունակվում:
Կարելի է արդյո՞ք հիվանդանալ կենդանիների հետ շփումից հետո:
Մորանոն ասում է, որ դուք չեք հիվանդանա ձեր կենդանուն շոյելուց, բայց , եթե դուք շփում ունենաք հիվանդ կենդանու հետ, եւ հետո չլվանալով ձեռքերը դիպչեք մեկ այլ կենդանու, դուք կարող եք նրան վարակել:
Հնարավո՞ր է չափն անցնել ձեռքերը լվանալուց:
Ամենեւին ոչ, ասաց Պիտմանը: Բայց եթե դուք բուժաշխատող էք, եւ պետք է ձեռքերը հաճախակի լվանաք, ձեր մաշկը կարող է չորանալ եւ նույնիսկ ճաքճքել, ասաց նա: Իսկ Մորանոն ավելացրեց, որ մաշկի ճաքը «մայրուղի է մանրէների համար»՝ այն մանրէների համար ուղիղ մուտք է ձեր օրգանիզմ:
Դրանից խուսափելու համար Պիտմանն առաջարկում է խոնավացնող օճառի, ինչպես նաեւ օրվա ընթացքում մի քանի անգամ խոնավացնող քսուքի օգտագործումը:
Եր՞բ է անհրաժեշտ լվանալ ձեռքերը:
Երկու փորձագետներն էլ խորհուրդ են տալիս լվանալ ձեռքերը զուգարանից հետո եւ ուտելիք պատրաստելուց առաջ: Պատրաստման ընթացքում ձեռքերը լվանալը նույնպես շատ կարեւոր է , հատկապես եթե դուք հում միս կամ ձու եք պատրաստում:
Եթե դուք հիվանդի եք խնամում, ձեռքերը սովորականից ավելի հաճախ լվացեք, եւ ամեն պամպերսը փոխելուց հետո պարտադիր, ասում է Պիտմանը: Եթե դուք հիվանդ եք, լվացեք ձեռքերը ափի մեջ հազալուց եւ փռշտալուց հետո: Ինչպես նաեւ լվացեք ձեռքերը աղբը թափելուց եւ տնային կենդանիներին կերակրելուց, հատկապես կենդանու ամանը լվանալուց հետո: