Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը

Ձեռքերը լվանալը առողջ մնալու ամենաարդյունավետ մեթոդներից մեկն է:

Քանի որ  այն վիրուսներով կամ մանրէներով վարակված ինչ-որ առարկայի  դիպչելուց հետո  ձեր ձեռքերը ուղարկում են դրանք ձեր օրգանիզմ բերանի, քթի եւ աչքերի միջոցով:

«Լվացե՛ք ձեռքերը»՝ այս հրահանգը երեխաները լսում են ամեն օր, բայց ամեն-ինչ այդքան պարզ չէ, գրում է Newsmax Health-ը։ Ահա ինչ են ասում այդ մասին փորձագետները:

Ինչու՞ է ձեռքերը լվանալն այդքան կարեւոր:

Պարզ ասած, հաճախակի եւ մանրակրկիտ ձեռքերի լվացումն օգնում է պահպանել առողջությունը:

«Դուք օգտագործում եք ձեռքերը շրջապատում գտնվող ամեն-ինչին դիպչելու համար, իսկ դա մանրէների հետ շփման ամենարագ ձեւն  է», – ասում է Քեվին Մորանոն՝ Հյուսթոնի Տեքսասի համալսարանի բժշկական դպրոցի մանրէաբանության եւ մոլեկուլյար գենետիկայի ամբիոնի պրոֆեսորը: Ձեռքերի միջոցով փոխանցվող ամենատարաված հիվանդություններն են հարբուխը եւ լուծը:

Օճառով եւ ջրով ձեռքերի հաճախակի լվացումը 50%-ով նվազեցնում է աղե-ստամոքսային հիվանդություններից մահացությունը, ըստ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման Կենտրոնի գնահատականների:

Ինչպե՞ս կարելի է վարակվել հարբուխով ձեռքերը չլվանալով:

Մանրէները կարող են ապրել անշունչ առարկաների վրա երկար ժամանակ: Ախտոտված առարկաներին դիպչելուց մանրէներն անցնում են ձեռքերին: Հետո դուք դիպչում եք աչքերին, քթին եւ բերանին, ինչի պատճառով մանրէները թափանցում են օրգանիզմ:

Որտե՞ղ կարելի է ամենամեծ հավանականությամբ մանրէներ ձեռք բերել:

«Ցուցակի ամենավերին հատվածում զուգարանն է եւ այն ամենը ինչ կապված է զուգարանի հետ»,- ասում էՄորանոն:Այնպիսի իրերը, ինչպիսիք են համակարգիչների ստեղնաշարը,հեռախոսները եւ հեռուստացույցների հեռակառավարման վահանակնները նույնպես կարող են մանրէներ պարունակել, բայց մանրէներրի եւ վիրուսների մեծ մասը նախընտրում են տաք, խոնավ միջավայր, օրինակ՝ ձեռքերի սրբիչը լոգարանում:

Ին՞չ է նշանակում ձեռքերի ճիշտ լվացումը

«Ձեռքերի ճիշտ լվանալու ձեւը՝ մեծ քանակությամբ օճառն ու գոլ ջուրն է, եւ այնքան ժամանակ, որքան կհերիքի համբերությունը, իսկ ավելի հստակ՝ 20 – 30 վարկյան»,- ասում է Մորնոն: « Եթե դուք կարողանք երկու անգամ երգել «Ծնունդդ շնորհավոր», ապա նշանակում է, դուք բավականին երկար լվացել եք ձեռքերը»,- նշում է նա:

Իսկ ին՞չ կասեք եղունգների մասին:  Արդյոք պետք է խոզանակ օգտագործել եղունգները մաքրելու համար:

Էլիսոն Պիտմանը՝ Բրայանի Տեքսասի բժշկական գիտությունների կենտրոնի բուժքույրերի քոլեջի պրոֆեսորի օգնականը ասաց, որ պետք չէ եղունգները մաքրել հատուկ խոզանականով: Ուղղակի համոզվեք, որ օճառել եք եղունգի տակի հատվածները , ինչից հետո լվացեք ջրով:

Ջրի ջերմաստիճանը նշանակություն ունի՞:

Ո՛չ, ասաց Մորանոն: Բայց ամենայն հավանակությամբ, եթե դուք շատ տաք ջուր եք օգտագործում , դուք չեք կարողանա բավականաչափ երկար լվանալ ձեռքերը: Ավելի կարեւոր է օճառ օգտագործելը:

Պետք է արդյո՞ք հակամանրէային օճառ օգտագործել:

«Օճառը եւ ջուրը լավ մաքրում են կեղտոտ ձեռքերը,- ասում է Պիտմանը.- Ցանկացած օճառ ոչնչացնում է մանրէի բջիջները՝ վերացնելով նրանց:  Եւ, եթե ձեռքի տակ չկա օճառ եւ ջուր,  60%  ալկոհոլ պարունակող հակամանրէային  անձեռոցիկներ օգտագործեք, թեպետ եթե ձեռքերը շատ կեխտոտ են, անձեռոցիկները չեն օգնի»:

Կա արդյո՞ք օճառ, որն ավելի լավ է մաքրում  քան մյուսները: Պարունակու՞մ է այն որոշ յուրահատուկ բաղադրիչներ:

«Ցանկացած օճառն էլ լավ է»,- ասում է Պիտմանը:

Ձեռքերի արագ ողողումը չի տա անհրաժեշտ արդյունք չի տա: Մորանոն ասում է, որ պետք է ձեռքերը օճառով լվանալ, այդ ժամանակ ձեր ձեռքերը մաքուր կլինեն:

Մի՞թե որոշ  մանրէների ազդեցությունը օգտակար  չէ օրգանիզմի համար, քանի որ բարձրացնում է դիմադրողականությունը:

« Քիչ քանակությամբ մանրէների ազդեցությունը կարող է  եւ դրական լինել, բայց սալմոնելայի տարայով խաղալը անվտանգ չէ,- ասաց Մորանոն.- Այդ չափաքանակը ավելին է, քան օրգանիզմը կարող է հաղթահարել»:

Պե՞տք է արդյոք լվանալ ձեռքերը այգում աշխատելուց հետո:

ՀՎՊԿ խորհուրդ է տալիս անպայման լվանալ ձեռքերը այգում աշխատելուց հետո, անգամ եթե դուք ձեռնոցներով եք եղել, քանի որ  հողում մանրէներ եւ մակաբույծներ են պարունակվում:

Կարելի է արդյո՞ք հիվանդանալ կենդանիների հետ շփումից հետո:

Մորանոն ասում է, որ դուք չեք հիվանդանա ձեր կենդանուն շոյելուց, բայց , եթե դուք շփում ունենաք հիվանդ կենդանու հետ, եւ հետո չլվանալով ձեռքերը դիպչեք  մեկ այլ կենդանու, դուք կարող եք նրան վարակել:

Հնարավո՞ր է չափն անցնել ձեռքերը լվանալուց:

Ամենեւին ոչ, ասաց Պիտմանը:  Բայց եթե դուք բուժաշխատող էք, եւ պետք է ձեռքերը հաճախակի լվանաք, ձեր մաշկը կարող է  չորանալ եւ նույնիսկ ճաքճքել, ասաց նա: Իսկ Մորանոն ավելացրեց, որ մաշկի ճաքը «մայրուղի է մանրէների համար»՝ այն  մանրէների համար ուղիղ մուտք է ձեր օրգանիզմ:

Դրանից խուսափելու համար Պիտմանն առաջարկում է  խոնավացնող օճառի, ինչպես նաեւ օրվա ընթացքում մի քանի անգամ խոնավացնող քսուքի օգտագործումը:

Եր՞բ է անհրաժեշտ լվանալ ձեռքերը:

Երկու փորձագետներն էլ խորհուրդ են տալիս լվանալ ձեռքերը  զուգարանից հետո եւ ուտելիք  պատրաստելուց առաջ: Պատրաստման ընթացքում ձեռքերը լվանալը նույնպես շատ կարեւոր է , հատկապես եթե դուք հում միս կամ ձու եք պատրաստում:

Եթե դուք հիվանդի եք խնամում, ձեռքերը սովորականից ավելի հաճախ լվացեք, եւ ամեն պամպերսը փոխելուց հետո պարտադիր, ասում է Պիտմանը:  Եթե դուք հիվանդ եք, լվացեք ձեռքերը ափի մեջ հազալուց եւ փռշտալուց հետո: Ինչպես նաեւ լվացեք ձեռքերը աղբը թափելուց եւ տնային կենդանիներին կերակրելուց, հատկապես կենդանու ամանը լվանալուց  հետո: