Ինչ է նշանակում ցածր ճնշումը հղիության ժամանակ և ինչ է պետք անել

Ցածր ճնշումը  համարվում է հիպոտոնիային իրավիճակ, որը ապագա մայրիկների համար անցանկալի երևույթ է և հնարավոր է բացասական ազդեցություն ունենա հղիության վրա:

Արյան նորմալ ճնշումը երիտասարդ կանանց մոտ տատանվում է 100-130/60-80մմ ռտ սմ.: Կանանց որոշ մասի մոտ ճնշումը ցածր է և այն ոչ մի դեպքում չի անդրադառնում նրանց առողջության վրա: Նման դեպքերում ասում են, որ դա ֆիզիոլոգիական բնույթ է կրում՝ շնորհիվ առանձնահատուկ օրգանիզմի:

Եթե ճնշման անկումը ուղեկցվում է մեղմ արտահայտված ախտանիշներով և բողոքներով, նշանակում է հիպոտոնիան ունի պաթոլոգիական անկանոն բնույթ: Այդ  խնդիրը կարող է առաջանալ հղիության ընթացքում` հղիության 3-5 ամսվա ընթացքում:

Հիմնական ախտանիշները և հնարավոր հետևանքները

Այդ ժամանակ կանանց մոտ սկսվում է գլխացավ, թուլություն, ապատիա: Այս գործոնները ի հայտ են գալիս առավոտյան արթնանալուց: Բացի այդ ապագա մայրիկների մոտ կարող է բացակայել ախորժակը և առաջացնել շնչահեղձություն, գլխապտույտ:

Երբ ճնշումը զգալիորեն իջնում է, զարգանում է ճգնաժամ, որը արտահայտվում է գլխապտույտով, թուլությամբ, գունատվությամբ, փսխմամբ և նույնիսկ ուշագնացությամբ:

Ցածր ճնշումը հղիության ժամանակ վտանգավոր է և կարող է բերել վաղաժամ ծննդաբերության, հետծննդաբերական արյունահոսության: Հիպոտոնիայով տառապող մայրիկիների մոտ ծնվում են ցածր քաշով երեխաներ:

Բուժում

Ամենալավ և անվտանգ բուժումը հիպոտոնիայի դեմ կանանց համար հանդիսանում են

  • Քունը առավոտյան և երեկոյան (10 ժամից ոչ պակաս)

Մարմնամարզությունը և առավոտյան լոգանքը

  • Մաքուր օդը
  • Կանոնավոր սնվելը ( 4-5 անգամ օրը)
  • Եթե չկան հակացուցումներ, զբաղվել լողով
  • Մի քանի անգամ օրգանական սուրճ կամ թեյ, բայց միայն օրվա առաջին կեսին
  • Խուսափեք սթրեսներից