Ինքնաթիռ է կործանվել․ ուղևորները զոհվել են
Bavnews.am-ը գրում է․ Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի բնակելի թաղամասերից մեկում ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 62 մարդ:
VoePass ավիաընկերությունը հաստատել է, որ Սան Պաուլոյի Գուարուլյոս միջազգային օդանավակայան մեկնող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Վինյեդու քաղաքում։ Ինքնաթիռում եղել է 58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:
Հայտարարության մեջ չի նշվում, թե ինչն է եղել վթարի պատճառ։ Բրազիլիայի հարավում տեղի ունեցած միջոցառման ժամանակ նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հավաքվածներին խնդրել է ոտքի կանգնել, հայտնել լուրը և մեկ րոպե լռությամբ հարգել վթարի զոհերի հիշատակը:
Նա ասել է, որ, ըստ ամենայնի, ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմը մահացել են։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Վինյեդուի քաղաքապետարանը։
Բրազիլական GloboNews հեռուստաալիքը ցուցադրել է կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է հրդեհը բռնկվել և ծուխ դուրս եկել:
GloboNews-ի կադրերը նաև ցույց են տվել, թե ինչպես է ինքնաթիռն ուղղահայաց ընկնում ներքև՝ պարուրաձև պտտվելով: