Իսպանիայում բերման է ենթարկվել օրենքով գողը և նրա 25 հանցակիցները

Իսպանիայում բերման է ենթարկվել օրենքով գողը և նրա 25 հանցակիցները

Բարսելոնայում ոստիկանությունը բերման է ենթարկել 48-ամյա «օրենքով գող» Լևան Դադեշքելիանիին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Լևան Սվան, և նրա 25 հանցակիցներին։

Այս մասին հայտնում է Prime Crime-ը՝ հղում անելով Ռուսթավի 2 հեռուստաընկերությանը։

Խումբը գործել է Բարսելոնայում և Մալագայում, որտեղ զբաղվել է բնակարանների գողությամբ։

Կազմակերպված հանցավոր խմբում մի քանի կին կա։

Ավելի վաղ Նյու Յորքում (ԱՄՆ) գումար շորթելու մեղադրանքով ձերբակալվել էին վրացական հանցավոր խմբավորման ևս չորս անդամներ։