Իսրայելն առավոտյան աղոթքի ժամանակ հարվածել է Գազայի դպրոցին. 100 զոհ և տասնյակ վիրավորներ
Իսրայելը ավիահարված է հասցրել Գազայի դպրոցին, որտեղ տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի հրամանատարա-վերահսկման կենտրոնը: Այս մասին օգոստոսի 10-ին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Այն միաժամանակ նաև ծառայել է որպես ապաստան զինվորների և հրամանատարների համար։
Չինական «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով Պաղեստինի քաղաքացիական պաշտպանությանը, հայտնել 40 զոհի մասին։
Իրանական լրատվամիջոցները 100 զոհի և տասնյակ վիրավորների մասին տեղեկություններ են հապարակել։
Ըստ աղբյուրների, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան աղոթքի ժամանակ։