Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները:
Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերին նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:
«Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»,-գրել է նա: