Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան

Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան

Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերին նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

«Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»,-գրել է նա: