Լռեք և մի՛ ընդհատեք. Ռուբեն Ռուբինյանը՝ ադրբեջանցուն

Լռեք և մի՛ ընդհատեք. Ռուբեն Ռուբինյանը՝ ադրբեջանցուն

«Լռեք և մի՛ ընդհատեք»․ Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ-ում պատասխանել է ՀՀ-ի տարածքն «Արևմտյան Ադրբեջան» անվանած ադրբեջանցի պատվիրակին։

ԵԽԽՎ նիստում Արցախի վերաբերյալ քննարկմանը Հայաստանի պատվիրակ Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում հայտարարել է, որ 2001 թվականին, երբ Ադրբեջանը դարձել է այդ կառույցի անդամ, պարտավորություն է ստանձնել ԼՂ-ի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։

Ռուբեն Ռուբինյանը խոսել է նաև Ադրբեջանի պատվիրակների վարքագծի մասին։ «Բաց թրոլինգ է մեր Ադրբեջանի գործընկերների կողմից։ Հիշում եք, որ 9 ամիս նրանք ասում էին՝ շրջափակում չկա։

Զեկուցողը Հայաստանում տեսել է, որ Լաչինի միջանցքը փակ է, նրանք ասում էին՝ բաց է։ Հետո զանգվածային ուժեր էին կենտրոնացրել ԼՂ-ի հետ շփման գծում», ասել է Ռուբինյանը։