«Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, արագ գործի անցե՛ք». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյան

«Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, արագ գործի անցե՛ք»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն լսե՛ք։ Խելքներդ գլուխներդ հավաքե՛ք։ Չփորձեք որևէ մեկի վրա պատասխանատվություն գցել։ Վարակի մեկնարկին ձեր ջրիկ, անպատասխանատու ու ինքնահավան մեկնաբանությունները հատ-հատ կդնեմ դեմներդ։

Արմատի վրա խնդիրը չբռնեցիք, ավելի «կարևոր» հարցեր ունեիք։ Հետո երկար ժամանակ poker face էիք անում, մինչև հասկացաք, որ պրոբլեմը շատ ավելին է, քան այն լուծելու ձեր սահմանափակ ունակությունները, և վիրուսը չի վերանում իր մասին չխոսալուց։

Հիմա արագ գործի անցեք։ Առանց այդ էլ ժամանակ եք կորցրել ձեր նեյնիմ-նեյնիմով։ Վստահ եմ, որ կառավարման ոլորտում մեծ փորձ ունեցող մարդիկ, ինձանից սկսած, պատրաստ կլինեն միանալ օպերատիվ միջոցառումների պրոցեսին, եթե կարիքը զգաք։

Որովհետև այս զհարը չի հարցնելու սպիտակ ես թե՞ սև, պիցցա ես սիրում, թե՞ քյաբաբ, նիկոլական ես, թե՞ ընդդիմադիր։

Իսկ հայրենիքից մեծ-մեծ մի խոսացեք։ Թե չէ խոսացողների շարքում բրիտանացի գիտնականների կողմից առաջնահերթության կարգով հետազոտման ենթակա կլինեն նրանք, ում պատկերացումները հայրենիքի մասին սահմանափակվում են հերթական «տիրոջ» գալարներում նվաճած տաքուկ անկյան կենսական տարածքով։

Բայց հիմա ոչ ձեր հավեսը ունեմ, ոչ ժամանակը։

Արտակարգ ռեժիմ+համերաշխություն+կոնսոլիդացիա. սա է գալիք շաբաթների պետության կյանքի բանաձևը»։