Խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում․ Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

Գագիկ Սուրենյան

Խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում․ Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին։

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դեկտեմբերի 13-ին, ընդամենը 1 օրով, մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտրոնական և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Դեկտեմբերի 14-17-ին Աֆրիկայի հյուսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր օրի կբարձրանա` այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։

Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մարզերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»։