Վանո Սիրադեղյանի զավակներից Արփին՝ տարիներ առաջ առողջական խնդիրներով պայմանավորված դիմել էր հանրային աջակցությանը։
Նա իր գրառումներից մեկում գրել էր․ «Ես, կարելի է ասել, համարյա վերջացրի իմ վիրահատական-հետվիրահատական եւ իմ համար դժվար այս ճանապարհը շնորհիվ այն հրաշալի հասարակ մարդկանց, ովքեր օգնեցին ինձ։

Բայց ինձ մոտ հարց առաջացավ, թե ոնց եղավ որ Գագիկ Ծառուկյանը, ով իր էպոպեան սկսեց (պիվզավոդից), հայրիկիս օգնությամբ եւ հիմա հասավ Հատիս սար, մի լումա չներդրեց իմ բուժման համար, բազմաթիվ անգամ տեղյակ պահելուց հետո։
Եվ պարոն Սուքիասյանը, ով կրկին սկսել է իր ուղին հայրիկովս, նրա մահից հետո, բազմաթիվ անգամ լուր ստանալով, կրկին մի դրամ ափսոսեց նվիրաբերել իմ բուժման գործընթացին։ Աստված հասնի ձեզ։ Կարող է խնամի եք, դրանից է։
Չմոռանամ ասել, որ Ազգային ժողովից բոլորը, ովքեր իմացել են նույնպես իրենց պահել են ագռավի պես, բացառությամբ մեկի։ Պարոն Ջհանգիրյան, ձեզ մոռացել էի։ Ձեզ էլ հասնի աստված, Անդրանիկ Քոչարյանին, Արսենյան Գուգոյին եւ այլն։
Իրականում նրանք բոլորը հայրիկիս թշնամիներն են եղել փաստորեն։ Հ․ գ․ Համոզված եմ՝ հայրս կես վայրկյան չէր վարանի, եթե ձեր զավակները օգնության կարիք ունենային, եթե անգամ թշնամություն ունենար»։