Կան ընկերներ, որոնք օդի նման են. նրանց չես տեսնում, սակայն նրանք միշտ քեզ հետ են. այս իմաստուն առակը պետք է իմանա յուրաքանչյուրը
Իմաստուն մարդուն հարցրեցին. «Ընկերության քանի՞ տեսակ գոյություն ունի»
– Չորս,-նա պատասխանեց,- կան ընկերներ, որոնք ասես սնունդ լինեն. դու նրանց կարիքն ունես ամեն օր։ Կան ընկերներ, ովքեր դեղի նման են. փնտրում ես նրանց, երբ քեզ վատ ես զգում։
Կան ընկերներ, որոնք ասես հիվանդություն լինեն. նրանք իրենք են քեզ փնտրում։
Կան նաև այնպիսի ընկերներ, որոնք օդի նման են. նրանց չես տեսնում, սակայն նրանք միշտ քեզ հետ են։
Այս առակը ուզում է ասել, որ պետք է միշտ ընկերասեր լինես: