Կիսուրս 55 տարեկանա ուզում ա նորից ամուսնանա, ու տնփեսա բերի, ես ասեցի, որ դեմ եմ, բա թոռերին ո՞վ պետք ա պահի
Մի քանի օր առաջ նշեցինք կիսուրիս 55-ամյակը: Հավաքվել էինք, տալս էլ էր էկել ընտանիքով: Ու հանկարծ կիսուրս ասեց, որ բոլորիս համար անակնկալ ունի: Ասեց, որ պատրաստվում ա նորից ամուսնանա:
Տղեն ու աղջիկը նորմալ ընդունեցին, բայց ես շո կի մեջ ընկա: Ավելին, ասեց, որ մեր հետ մեր տանը պիտի ապրեն: Որոշեցի չլռել:
Ասեցի, որ ես դեմ եմ, էդ տարիքում տատիկը պիտի մտածի թոռների մասին, ոչ թե նորից ամուսնանալու: Մարդս բերանս փակեց, ասեց, որ իրա մերը ընդամենը 55 տարեկան ա, արժանի ա անձնական երջանկության, սաղ կյանքը նվիրելա երեխեքին: Ես էլ ասեցի, չմոռանաս պապա ասես: Էդ օրվանից մեր տանը կրքերը չեն հանդարտվում:
Տալս հետս կռ վեց, ասեց, որ իրա մերը իմ երեխեքի դայակը չի, որ դրա համար չդասավորի իրա կյանքը: Կիսուրս հետս չի խոսում: Ես էլ ոչ մարդուս, ոչ էլ կիսուրիս հետ եմ խոսում: Իրանք քիչ են, մի հատ էլ տնփեսա գա էս տան մեջ ապրի:
Դեմ եմ ու վերջ: պայման եմ դրել, եթե կիսուրս ամուսնանա, ես կվերցնեմ երեխեքիս ու կգնամ: