Հայաստանն այժմ ճիշտ ուղու վրա է և դրա մասին են վկայում Մոսկվայից եկող «վայնասունները». Կոռնիձորի Արո
ԵԿՄ հիմնադիր անդամ, ԼՂ առաջին պատերազմի մասնակից, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը դրական է գնահատում Հայաստանի և Ֆրանսիայի միջև նոր ռազմատեխնիկական համաձայնագրի ստորագրումը, ինչը, նրա խոսքով, հայկական կողմին հնարավորություն կտա ունենալ ֆրանսիական նոր տեխնիկա, որը ՌԴ-ի հետ կապ չի ունենա: Այս մասին գրում է Armtimes․com-ը։
«Սրա առկայությունը մեզ համար այնքանով է դրական, որ մեզ թույլ կտա դիմակայել և ճնշել մեր հակառակորդին:
Սրանք առաջնային քայլեր են, որոնք հետագա զարգացումների խնդիր ունեն, ինչպես ասում են՝ «մի ղուշը բերում է մեկ այլ ղշի», սա շարունակվող պրոցես կլինի»,- նկատում է նա:
Հարցադրմանը՝ շեշտը հիմնականում դրվում է պաշտպանական զինատեսակներ ձեռք բերելու վրա, արդյոք առաջնային չէ՞ նաև հարձակվողական բնույթի զենք-զինամթերքի ձեռքբերումը, վերջինս արձագանքում է.
«Որպես պատերազմի մասնակից հրամանատար՝ կարող եմ ասել, որ պաշտպանողական յուրաքանչյուր զենք պահի թելադրանքով կարող է դառնալ նաև հարձակողական»:
Անդրադառնալով նրան, որ, կնքված համաձայնագրի կետերից մեկի համաձայն, Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ զինված ուժերի համար, Արա Խուդավերդյանն ասում է, որ սա ևս մեզ և մեր բանակին շատ բան կտա.
«Որքան շատ գրագետ ռազմական կադրեր՝ տեխնիկայից գլուխ հանող, այնքան հաջողություններ ռազմական գործընթացում, առավել ևս՝ պատերազմական»:
Նա կարծում է, որ Հայաստանն այժմ ճիշտ ուղու վրա է, և դրա մասին են վկայում Մոսկվայից եկող «վայնասունները»:
«Որպես հայոց անկախ պետականություն՝ մեր փոքրիկ քայլերն ենք անում, և ՌԴ-ն, ինչպես միշտ, «վա՜յ-վա՜յ хорошо, վո՜ւյ-վո՜ւյ плохо» տարբերակն է կիրառում մեր դեմ:
Երբ մենք պառկած ենք իր ոտքերի տակ, և ինքը ոտքը մաքրում է, «это хорошо», իսկ երբ մենք խփում, ոտքը ջարդում ենք, որ վրեքներս ոտք չմաքրի, արդեն վո՜ւյ-վո՜ւյն ա, «плохо», էլի»,- ասում է նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում