Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 20-ի. Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ

Արսեն Թորոսյան

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 20-ի. Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպքի մասին:

«Եվս 14 տեստի պատասխաններից 12-ը բացասական են, իսկ 2-ը դրական: Վերջիններս կրկին կապված են «Էջմիածնի» դեպքի հետ:

Այս պահին ունենք հաստատված 20 դեպք` հույս ունենալով, որ վաղը կունենք վերջնական բուժված 1 պացիենտ»,-գրել է նա: