Հայտնաբերվել է Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդ զրոյական պացիենտը

Կորոնավիրուս

Հայտնաբերվել է Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդ զրոյական պացիենտը

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդ զրոյական պացիենտը հայտնաբերվել է։ Նա միջին տարիքի տղամարդ է, ով ժամանել է Ռուսաստան Միլանից։

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Պիրոգովի անվան Ազգային հետազոտական բժշկական համալսարանի հոսպիտալային թերապիայի ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չուչալինը։

Ըստ գիտնականի, նրա մոտ կորոնավիրուսային ինֆեկցիան ախտորոշվել է շատ արագ, շնորհիվ ժամանակին հայտնաբերված բնութագրական բարդությունների։

Նա նաեւ առաջին մարդն է, ով ապաքինվել է կորոնավիրուսից՝ Ռուսաստանի տարածքում։