Հայտնի է դարձել Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը

Հայտնի է դարձել Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը

Տվերում նկատել են երգչուհի Ալլա Պուգաչովային պատկանող Rolls-Royce ավտոմեքենան։ Մեքենայի լուսանկարներն արվել են Մոսկվայից դեպի քաղաք մուտք գործելիս։

«Ալլա Պուգաչովայի Rolls-Royce-ը նկատել են Տվերում»,- հայտնում է Shot տելեգրամյան ալիքը։ 

Լուսանկարն արվել է երկու ժամ անց, այն բանից հետո, երբ Պուգաչովան դուրս է եկել Գրյազ գյուղի իր տնից և մեկնել Սանկտ Պետերբուրգ։ 

Երգչուհին, հավանաբար, ներկա կլինի դիրիժոր Յուրի Տեմիրկանովի հրաժեշտի արարողությանը, որը տեղի կունենա վաղը, հայտնում է Telegram ալիքը։

Ենթադրվում է, որ Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան՝ երեխաների հետ կապված փաստաթղթեր հավաքելու և լրացուցիչ կտակ կազմելու համար։