Հայրենիքի կորստին զուգահեռ՝ Աննան ևս 3 հարված ստացավ
MediaHub-ը գրում է․ Անդրեյի ու Աննայի ընտանիքը՝ 2 զավակներով ապրում էին Ստեփանակերտում։ Սովորական արցախցու համեստ կենցաղ էին վարում։ Երջանիկ էին ունեցածով։
Արցախի պաշարման ժամանակ ինչպես բոլորը, ամուսինները ևս հաղթահարել են բազում դժվարություններ, բոլորի պես մտածել, որ շուտով ճանապարհը կբացվի, Հայաստանի ու աշխարհի հետ կապը կվերականգնվի։ Բայց անսպասելին տեղի ունեցավ։
Համակերպվել հայրենիքը լքելու, տարիների ստեղծածը կորցնելու հետ՝ հնարավոր չէր, բայց փրկվել էր պետք։ Ընտանիքը երջանիկ էր մինչև այն պահը, երբ Ստեփանակերտի մերձակայքում՝ վառելիքի պահեստում պայթյուն տեղի ունեցավ։
MediaHub-ի հետ զրույցում Աննան պատմեց, որ տանը «նեղ օրվա համար պահած» վառելիք կար, բայց այդ օրը շրջադարձային էր։ Հայրենիքի կորստին զուգահեռ, երիտասարդ տարիքում միանգամից 3 հարված ստացավ։
«Սարսափելի օր էր սեպտեմբերի 25-ը, դատարկվող քաղաքի ֆոնին պայթյունը շատ երիտասարդների կյանքեր խլեց, փշրեց նաև մեր սրտերը։
Մինչ այսօր Անդրեյից որևէ տեղեկություն չունեմ, միայն գիտեմ, որ մեզ համար չէր հայտնվել այդ աղետի վայրում։
Ե ՛վ Ստեփանակերտում, և՛ այստեղ Հայաստանում հրաշքի սպասումով նայել ենք բոլոր հիվանդանոցները, ԴՆԹ թեստ ենք հանձնել, Անդրեյի ու եղբորս մասով առայժմ պատասխան չկա։ Ամեն դեպքում հույսս չեմ կորցնում, սպասում եմ, որ հիմա դուռը կբացվի, կգան։
Այդ օրը կրակի բաժին դարձավ նաև քրոջս ամուսինը՝ Սերգեյը, նրա մահն արձանագրվել է հիվանդանոցում։ Շատ ծանր բան է հարազատ կորցնելը։ Հիմա մնացել եմ առանց հենարանի, առանց թևերի»,- պատմում է Աննա Աղայանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում