Հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չի կարող դասեր տալ Իսրայելին. Իսրայելի վարչապետի պատասխանը՝ Էրդողանին

Ռեջեփ Էրդողան

«Հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին». Իսրայելի վարչապետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որտեղ նա Իսրայելին մեղադրել էր Գազայում արաբների նկատմամբ հոլոքոստ իրականացնելու համար։

Իսրայելի վարչապետի գրասենյակի թվիթերյան էջում տեղադրվել էր Նեթանյահուի պատասխանը Էրդողանին, որտեղ մասնավորապես ասված է. «Իսրայելի մասին ստեր տարածողը, սեփական երկրում քրդերին կոտորողը և հայ ժողովրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կարող և չպետք է դասեր տա Իսրայելին։ Էրդողան, վերջ տուր ստերիդ»։