«Հանրապետության տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին, այդ թվում՝ հղի». Աշոտյան

Աշոտյան

«Հանրապետության տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին, այդ թվում՝ հղի». Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հանրապետության տարբեր բուժհաստատությունների աշխատակիցներ խիստ մտահոգ են կորոնավիրուսի վարակի շուրջ ստեղծված էպիդեմիոլոգիական իրավիճակով:

Loading...

Մարդիկ վախենում են բարձրաձայնել իրականությունը, բայց բժշկական աշխարհը փոքր է և ներքին խոսակցությունները շատ ավելի բաց են:

Կառավարությունը ավելի խիստ վերահսկողություն է սահմանել հիվանդների մասին տեղեկատվություն տրամադրելու վրա, քան վիրուսի տարածումը կանխելու ուղղությամբ:

Հանրապետության տարբեր հիվանդանոցներից ինձ հասնում են լուրեր նոր հիվանդների մասին, այդ թվում՝ հղի, որոնց մասին տեղեկությունները խիստ գաղտնի են պահվում:

Խուճապ չկա, բայց կա խորացող անվստահություն դիլետանտ և փնթի գործելաոճով մարդկանց հանդեպ, որոնք քաղաքական ամբիցիաները բավարարելու համար դեռևս շոշափելի միջոցներ չեն ձեռնարկում վարակի թռիչքաձև տարածումը կանխելու ուղղությամբ:

Չէ, տղերք դուք լավ չեք պատկերացնում ստեղծված իրավիճակի լրջությունը և ձեր անձնական պատասխանատվությունը թե հիմա՝ այն պատշաճ կառավարելու ուղղությամբ, թե հետո, եթե, Աստված մի արասցե, ձնագնդին դառնա ձնաբուք:

Ի՜նչ հանրաքվե, ի՜նչ ընտրություններ, ի՜նչ պարգևավճարներ…

Մարդկանց մասին չեք մտածում, գոնե ձեր մասին մտածեք: Ժողովրդի զայրույթից չեք պլստալու, եթե իրավիճակը հսկողությունից դուրս եկավ:

Առողջություն բոլորիս»: