Հավերժ խոնարհվում եմ մեր մարտիրոսված հերոսների առջև․ Սարգիս Ստեփանյան

Հավերժ խոնարհվում եմ մեր մարտիրոսված հերոսների առջև․ Սարգիս Ստեփանյան

Պարաբազկամարտի աշխարհի չեմպիոն Սարգիս Ստեփանյանը սոց․ իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով։ Ուզում եմ, որ գոտեպնդվեք, ու կորստյան ցավը թող չխոնարհի ձեր մեջքը։

Մեր նահատակներին դա դուր չէր գա։ Նրանք երբեք չէին ցանկանա տեսնել իրենց սիրելիներին կոտրված ու խեղճացած։

Կորստի ցավը անտանելի է, բայց մենք պիտի շարունակենք ապրել՝ հանուն ապագայի տեսլականի, որտեղ դարձյալ կա Արցախ ու հզոր հայրենիք։

Հավերժ խոնարհվում եմ մեր մարտիրոսված հերոսների առջև։ Շնորհակալ ենք ձեզ տղերք…»։

Նշենք, որ Սարգիսը 2014թ. հուլիսին պաշտպանական շրջաններից մեկում մարտական առաջադրանք կատարելիս՝ վիրավոր ընկերոջը դուրս բերելու ժամանակ, ականապայթյունային վիրավորում է ստացել։