ՀՀ ՊՆ-ում ռուսական կողմի հետ ճշտվելու են համատեղ զորախմբի կիրառման փաստաթղթերը

ՀՀ ՊՆ

ՀՀ ՊՆ-ում ռուսական կողմի հետ ճշտվելու են համատեղ զորախմբի կիրառման փաստաթղթերը:

Դեկտեմբերի 3-ից 5-ը ՀՀ պաշտպանության նախարարությունում կանցկացվի ՀՀ ԶՈՒ ու ՌԴ ԶՈՒ զորքերի ու միջոցների խմբավորման կիրառման փաստաթղթերի ճշտման (վերամշակման) աշխատանքային հանդիպումը, որին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի ՌԴ հարավային ռազմական շրջանի աշխատանքային խումբը:

Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: