Նարեկ Պողոսյան

Հրաշքով փրկված Նարեկ Պողոսյանի առողջական վիճակը կայուն է

Հրաշքով փրկված Նարեկ Պողոսյանի առողջական վիճակը կայուն է

«Արմենպրես»-ի  հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:

Վիրավոր զինծառայողներից Նարեկ Պողոսյանի վիճակը գնահատվում է կայուն, մյուս վիրավոր զինծառայողի վիճակը՝ միջին ծանրության։ 

Նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Նշենք, որ ավելի վաղ զինծառայող Նարեկ Պողոսյանը, ում սրտի աշխատանքը վերականգնվել էր բժիշկների ինտենսիվ վերակենդանացման միջամտությունների արդյունքում, բարեհաջող ենթարկվել էր համալիր վիրաբուժական միջամտության։ Զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։