Հրկիզել են Մալաթիա-Սեբաստիայում երեխաների համար բացված գեղեցիկ խաղահրապարակը

Հրկիզել են Մալաթիա-Սեբաստիայում երեխաների համար բացված գեղեցիկ խաղահրապարակը

Shamshyan.com-ը գրում է․ Այն, որ Հայաստանի անկախությունից հետո Երևանում խաղահրապարակների թիվն ավելացել է, դրանում կասկած չկա։

Թե՛ Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ, թե՛ վերջին 1 տարում Երևանի այնպիսի թաղամասերում են խաղահրապարակներ ստեղծվել, որտեղ անգամ խորհրդային տարիներին բնակիչները չեն ունեցել խաղահրապարակներ։ 

Ցավոք, որոշ «վայ» քաղաքացիներ չեն գնահատում քաղաքային իշխանությունների ու վարչական շրջանների ղեկավարների կատարած բարի գործը ու փչացնում են խաղահրապարակներում տեղադրված գույքը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 14-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից միտումնավոր հրկիզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտ բացված խաղահրապարակը։

Անհայտ անձը կամ անձինք հրկիզել են խաղահրապարակը ու կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից։Դ

եպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում և օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Գրիգոր Ավդալյանի գլխավորությամբ։

Վերջիններս մարել են կրակը, սակայն խաղահրապարակում եղած ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։

Դեպքի մասին տեղեկանալով՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի հանձնարարականով ժամանել են թաղապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները՝ վնասի չափը գնահատելու համար։Ահազանգով ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Մնում է ոստիկանությունը հայտնաբերի «ծալապակասներին», ովքեր միտումնավոր հրկիզմամբ վնասել են խաղահրապարակի գույքը, որից միշտ օգտվում էին հարևան շենքերի երեխաները։