Ձեր ծննդյան ամսվա թալիսման քարը շատ բան կասի ձեր մասին

Ձեր ծննդյան ամսվա թալիսման քարը շատ բան կասի ձեր մասին

Շատ երկար ժամանակ մարդիկ կապ են գտել ծննդյան ամսաթվի և քարերի միջև:

Ենթադրվում է, որ թալիսմանները կարող են հաջողություն բերել, տեղեկացնել վտանգի մասին, լավացնել ինքնազգացողությունը և այլն։ Նաև ենթադրվում է, որ այն թալիսմանը, որը վատ է տեղադրված տիրոջ վրա, կարող է լուրջ վտանգ ներկայացնել, այնպես, ինչպես ուրիշի թալիսմանը։

Թալսիման կարող է հանդիսանալ յուրանքանչյուր իր՝ ոսկերչական զարդից սկսած մինչև քարի կամ ծառի կեղևի կտոր կամ կենդանի։ Սակայն առավել հաճախ այդ դերում հանդես են գալիս թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը։

Նռնաքար հարմար է հունվարին ծնվածների համար: Ձմռան դաժան ամսում ծնվածները կունենան վերլուծական միտք: Նման մարդիկ ի վիճակի են աջակցել ցանկացած իրավիճակում, ինչպես նաև օգնության են գալիս դժվար պահերին:

Ամեթիստը հարմար է փետրվարին ծնվածների համար: Նման մարդիկ, որպես կանոն, ունեն բարեսիրտ ու հավասարակշռված խառնվածք: Նրանք շատ խաղաղ են և նաև հակասական:

Ակվամարինը հովանավորում է մարտ ամսին ծնվածներին: Նման մարդիկ սեր են սփռում: Նրանք միշտ պահում են հոգու և մարմնի երիտասարդությունը: Նրանք նաև չափազանց հավակնոտ են և հակված չեն խաբեության:

Ադամանդ Ապրիլին ծնվածները պաշտպանված են ադամանդով: Այս քարը սիրո խորհրդանիշ է: Ապրիլին ծնված մարդիկ նպատակասլաց են և հոգով ուժեղ: Այնուամենայնիվ, նրանք համառ են, ինչը միշտ չէ, որ լավ բան է:

Զմրուխտը հարմար է մայիսին ծնվածների համար: Նման մարդիկ ընկերության հոգին են: Նրանք շատ շփվող են և կարեկցանքի ունակ:

Մարգարիտ Միմյանցից կարելի է տարբերել անգամ ամենապարզ մեթոդով, օրինակ՝ մարգարտահատիկն ատամներով սեղմելով, կամ պինդ մակերեսին հարվածելով։ Բնական մարգարիտը՝ իր հարաբերական փափկությամբ հանդերձ տվյալ դեպքերում ամբողջական կմնա, իսկ արհեստականը ամենայն հավանականությամբ կփխլվի և կփշրվի։

Այս ամսին ծնվածներն ունեն յուրահատուկ զգացողություն, որը քչերի մոտ է բնորոշ։ Նրանք միշտ կոկիկ են և ներդաշնակ։

Ռուբին (Սուտակ) Այս թանկարժեք քարի ամսում ծնվածները, ունեն բարեսիրտ խառնվածք։ Նման մարդիկ սեր են սփռում: Նման մարդիկ օգնության են գալիս դժվար պահերին:

Պերիդոտ Շատ քիչ միներալներ են, որ գոյություն ունեն միայն մեկ գույնի մեջ, պերիդոտը այդ քչերից մեկն է։ Հիմնական գույնը կանաչ ձիթապտղի գույնն է, կանաչի ինտենսիվությունը կախված է երկաթի քանակությունից։ Այս ամսին ծնվածները յուրահատուկ են՝ իրենց քարերի նման։ Նրանք ամենուր ուշադրության կենտրոնում են գտնվում։

Սաֆիր Համարվում էր երկնային գմբեթի խորհրդանիշը, ներհայեցողության քարը։ Այս ամսին ծնվածներն անվախեն, լի ուժով և էներգիայով: Միշտ կանգ չեն առնում, և ձգտում են հասնել իրենց նպատակին։

Օպալ Հնագույ ժամանակներում օպալը հազվագյուտ և շատ արժեքավոր հանքաքար էր։ Եվրոպայում այն թագավորական ընտանիքներին համապատասխանող թանկարժեք քար էր։ Այս ամսին ծնվածներն ունեն բնավորության յուրահատուկ գիծ։ Նրանք միշտ կամեցող են, և դիմացինին տալիս են անմնացորդ։

Ցիտրին Ցիտրին քարը դա քվարցի ոսկե տեսակն է: Այս ասմվա ծնվածները շատ ինֆորմացված են։ Նրանք ունեն շատ էներգիա։ Նրանք միշտ հասնում են զգալի հաջողությունների։

Բիրյուզա (Փիրուզագույն) Համառությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը միշտ օգնում է հաջողության հասնել այս ամսվա ծնվածներին։ Գործնական ոլորտում նրանք մշտապես հաջողություն են գրանցում։

Նյութը հրապարակման պատրաստեց` Socialblog-ը։