Բենիամին Մանուչարյան

Ձյուն է,  քայլում եմ մամ, մեկ է՝ հասնելու եմ․․․

Շատ են գրում, խոսում, որ անգամ ամենածանր ողբերգությունն  մի քանի օր հետո մոռանում ենք։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

Ճշմարտություն կա, բայց անտեսվում է մի կարևոր հանգամանք՝ վերջին տարիներին ցավը մոռացվում է նոր ցավով։ Ասես մի աներևույթ ձեռք կա, որ հայ ժողովրդի ցավը ցավով է հանում։

Ինչևէ, հիշեցնեմ  ձնահյուսի տակ մնացած երիտասարդի՝ Բենիամին Մանուչարյանի  մասին։ Մյուս քննությունների ընթացքը տեսնելով, չեմ բացառում, որ զինվորի մահվան մեջ էլ իրական մեղավորները դուրս կսպրդվեն։

Մեղավոր է եղանակը, եղանակային պայմանները, մեղավոր է զինվորը , որ այդ բուքին ճանապարհ է ընկել, որ տուն գնա, հասնի ծնողներին մեղավոր է ձյունը, մեղավոր են ծնողները, որ զորացրվելու օրը խնջույք են կազմակերպել ու սպասել իրենց որդուն, մեղավոր են բոլորը, բայց ոչ հրամանատարական կազմը, ոչ այն պատասխանատուները, որոնց «պահ է տրվել երեխան, զինվորը»։

Պաշտպանության նախարարը հայտարարում է, որ վարկած կա, որ եղել է արտաքին ճնշում։ Նախարարը գոնե պատկերացնում է, որ եթե նույնիսկ իր վարկածը ճիշտ լինի, դա խայտառակություն է հրամանատարության համար։

«Արտաքին աննշան ճնշումներին»  չդիմակայող հրամանատարությունն ինչպե՞ս կարող է դիմակայել արտաքին մարտահրավերներին։

Գուցե դրանով է բացատրվում  մեր երկրի  պարտության պատճառը։ Սա ընդամենն իր հայտարարությունից արվող եզրահանգում է։

Ասենք թե եղել է արտաքին ճնշում, ասենք թե ճշմարտություն է, որ  20- ամյա զինվորը գնացել է ընկերներին հրաժեշտ տալու, բա ղեկավարությունն ու՞ր էր։ Այսինքն յուրաքանյուր զինվոր ինքնագլուխ կարող է անել այն, ինչ խելքին փչի՞։

Մայրն առավոտյան ժամը 11։ 30 զրուցել է տղայի հետ։ Հարցրել է ՝ այդ ի՞նչ ձայներ են, տղան ասել է՝ «Բա՝ ձյուն է, քայլում եմ, մամ, հեչ չմտածես, մեկ է՝ հասնելու եմ»։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում