Ղազախստանում տղամարդն այրել է քաղաքի տոնածառը

Ղազախստանում տղամարդն այրել է քաղաքի տոնածառը

Տղամարդն այրել է Ղազախստանի Թարազ քաղաքի գլխավոր քաղաքային ծառը։ Այս մասին հայտնել են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Սոցցանցերում հայտնվել է Կոնե Տարազ պատմամշակութային համալիրում նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է տոնածառը ամբողջությամբ այրվել։

Հրկիզման պահը ֆիքսել են տեսախցիկները։ Ոստիկաններն ուսումնասիրել են արձանագրությունները և բերման ենթարկել 56-ամյա մի տղամարդու, ով խոստովանել է իր հանցանքը։ Նախաքննություն է սկսվել Ղազախստանի Քրեական օրենսգրքի 202 հոդվածով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ կալանավորի բացատրություններից հետևում է, որ նա միտումնավոր այրել է ծառը, քանի որ կարծում է՝ Նոր տարին չպետք է նշվի Ղազախստանում։

Ըստ մամուլի՝ քաղաքային իշխանությունները մինչեւ երեկո կփորձեն վերականգնել 2.8 մլն տենգե (մոտ 6 հազար դոլար) արժողությամբ ծառը։