Ղարիբյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ չեմպիոն

Գեվորգ Ղարիբյան

Ղարիբյանը հաղթեց թուրք մրցակցին և դարձավ չեմպիոն։

Հռոմում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի մարզիկ Գեվորգ Ղարիբյանը եզրափակչում չեմպիոնի կոչումը վիճարկեց թուրք Քերեմ Քամալիի հետ:

Ղարիբյանը 5-3 հաշվով գերլրաված գոտեմարտում հաղթեց ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հիշեցնենք, որ Գևորգը եզրափակչի ճանապարհին հաղթել է բուլղարացի, ադրբեջանցի ու էստոնացի ըմբիշներին։