Ճապոնիայում հայտարարվել է ցունամիի սպառնալիք՝ ուժգին երկրաշարժից հետո
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել Իսիկավա պրեֆեկտուրայում, որը գտնվում է գլխավոր Հոնսյու կղզու հյուսիս-արևմտյան ափին, հայտնում է TV Asahi-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նոտո թերակղզում, աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։ Սկզբում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը գնահատվել է 7,4 մագնիտուդ, ավելի ուշ՝ 6,1 բալ։
Երկրի ամբողջ հյուսիսարևմտյան ափի երկայնքով ցունամիի սպառնալիք է հայտարարվել։ Իշխանությունները նախազգուշացրել են, որ ալիքների բարձրությունը կարող է հասնել 5 մ-ի: