Մահացել է այս լույս աղջիկը
Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է Մասիսի երրորդ հիմնական դպրոցի տարածած հաղորդագրությունից։
«Խորը ցավով տեղեկացանք, մեր սիրելի գործընկեր` Հռիփսիմե Ադամյանի դստեր՝ 9ա դասարանի աշակերտուհի Սիրվարդ Գալստյանի վաղաժամ մահվան լուրի մասին։
Չափազանց ծանր եւ դժվար է սփոփանքի խոսքեր գտնել մեր սիրելի սանի կորստի համար։
Հաստատության մանկավարժները, վարչական աշխատակազմը, իրենց վշտակցությունն են հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին այդ անդառնալի կորստի կապակցությամբ։
Թող Աստված լույսի եւ խաղաղության մեջ պահի մեր սիրելի աշակերտուհի Սիրվարդի հոգին եւ սփոփանք շնորհի մեզ` բոլորիս»։