Մահացել է Դոնալդ Թրամփի քույրը

Մահացել է Դոնալդ Թրամփի քույրը

Դոնալդ Թրամփի ավագ քույրը՝ Մարյաննա Թրամփ Բարրին, մահացել է Մանհեթենի իր տանը։ Նրա մահվան հետ կապված ստույգ հանգամանքներն այս պահին պարզ չեն, սակայն Մարյանայի մարմինը հայտնաբերվել է երկուշաբթի առավոտյան։

Թրամփը երկարամյա փաստաբան էր և նույնիսկ դաշնային դատավոր էր ծառայում Նյու Ջերսիում, նախքան 2019-ին թոշակի անցնելը:

Դոնալդ Թրամփն ունի ևս մեկ ավագ քույր՝ Էլիզաբեթը, որը դեռ ողջ է:

Մարյաննա Թրամփ Բարրին 86 տարեկան էր։