Մայրիկի կարգավիճակում եմ․ Գևորգ Մկրտչյանի կնոջ լուսանկարն ու գրառումը
Starnews-ը գրում է․ Այն, որ Երգիչ Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը՝ Քրիստինա Հովհաննիսյանը սիրված են ու քննարկված հանրության կողմից գաղտնիք չէ։
Երիտասարդ զույգը ամուր քայլերով հաստատվում է հայկական շոուբիզնեսում։
Իսկ Գևորգ Մկրտչյանի նոր երգերը հիթ են դառնում մեկ օրում։
Քրիստինան էլ հաճախ է ինստագրամյան իր էջում պատմում այն մասին, որ բոլոր նկարահանումների ժամանակ լինում է Գևորգի կողքին՝ որքան էլ դրանք երկար տևեն։
Քրիստինան իր հետևորդներին պատմում է խնամքի, մարզումների և առհասարակ կանացի լինելու գաղտնիքների մասին և ինչու ոչ մոտիվացնում շատ աղջիկների։
Քրիստինան նոր հրապարակումներ էր արել ու նշել, որ ինքը մայրիկի կարգավիճակում է։ Հետևորդները շտապել էին հասկանալ թե ինչ է անկնարկում Քրիստինան, երգչի կինն էլ թյուրիմացությունից խուսափելու համար ուղղել էր իրեն նոր գրառում անելով.,
«Ես այսօր բազմազավակ մայրիկի դերում եմ»., գրել էր Գևորգի կինն ու հրապարակել լուսանկարներ։