Մանկատնից՝ Եվրոպայի չեմպիոն․ Ոսկե մեդալը նվաճած 19-ամյա Ալեքսանդրան Գյումրու մանկատան սաներից է

Մանկատնից՝ Եվրոպայի չեմպիոն․ Ոսկե մեդալը նվաճած 19-ամյա Ալեքսանդրան Գյումրու մանկատան սաներից է

Երեկ՝ փետրվարի 13-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող առաջնությունում 55 կգ քաշային հայ մարզուհին՝ 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 196 կգ արդյունքով կարիերայում առաջին անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

19-ամյա Ալեքսանդրայի համար սա մեծ նվաճում է։ Սակայն շատ քչերին է հայտնի, որ Ալեքսանդրան կամ ինչպես շատերը նրան դիմում են՝ Սաշան Գյումրու «Թռչունյան տուն» մանկատան սաներից է։ Այս մասին հայտնում է Freenews.am-ը։

Դեռևս 2019 թվականին Սաշան նվաճել էր ծանրամարտի Հայաստանի առաջնությունում հերթական ոսկե մեդալը նվաճելուց հետո 14-ամյա մանկատան սանը ասել էր՝

«Ես գրեթե ամեն ինչ ունեմ, իսկ եթե կարողանամ հաղթել եվրոպական և աշխարհի առաջնություններում, ապա իմ տունը կունենամ, մեքենան, փողերը։ Այդ ժամանակ հաստատ ամեն ինչ կլինի»։

Այսօր արդեն Սաշայի երազանքն իրականություն է, հաղթահարելով բարդ ճանապարհը՝ 19-ամյա գեղեցկուհին Եվրոպայում բարձր պահեց Հայաստանի պատիվն ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը։