Մաշտոցի պողոտայում երեք մարդ է վրաերթի ենթարկվել. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա
Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթ է տեղի ունեցել։
Երեք մարդ է տեղափոխվել հիվանդանոց։
«Սպուտնիկ Արմենիա»-ի թղթակիցին ականատեսները պատմել են, որ չթույլատրված հատվածով փողոցը հատող անձինք, որոնք վրաերթի են ենթարկվել, եղել են ամենայն հավանականությամբ` տատը, հարսը և 2 ամյա երեխան։
![](https://socialblog.am/wp-content/uploads/2023/12/vraert-mashtoci-poxota-2.jpg)