Մարդուս ասում եմ պատուհանները լվա, խալին մաքրի, ասումա էդ կնգա գործա, ձեր տղամարդիկ պատուհան չե՞ն լվանում
15 տարի առաջ մարդուցս բաժանվեցի: Փոքր էի ամուսնացել ու շատ շուտ հասկացա, որ սխալ ընտրություն եմ արել: Անհնար էր ապրել էդ մարդու հետ: Շատ կոպիտ էր, ձեռքերին ազատություն էր տալիս, ու մի բան էլ պահանջում էր, որ իրա ծնողներին ծառայեմ:
Վերջերս մի տղամարդու հետ սկսեցի հանդիպել: Առաջին հայացքից տղամարդը շատ պարկեշտ երևաց։
Առաջարկություն արեց ու ես մտածեցի, որ իրա հետ կստացվի մեր համատեղ կյանքը: Սկզբում ամեն ինչ լավ էր, նույնիսկ իմ սպասածից ավելի լավ: Բայց կամաց-կամաց իրական դեմքը ցույց տվեց: Աշխատանքից դուրս էր եկել ու պատճառաբանում էր, որ փող չէին տալիս: Առավոտնից տնից դուրս էր գալիս, իբր գնում էր աշխատանք փնտրելու:
Օրերն անցնում էին, բայց արդյունք չկար: Տանը ոչ մի բան չէր անում: Սկսեցի պահանջել, որ գոնե տան գործերը անի. պատուհանները լվանա, խալին մաքրի, ափսեները լվանա, ճաշը եփի: Ասում ա. էդ կնգա գործա, ես խի՞ պիտի անեմ: Ես էլ ասեցի, որ աշխատելն էլ տղամարդու գործնա, ես ինչի պիտի աշխատեմ, իրան պահեմ:
Ես սկսեցի հասկանալ, որ նա ինձ ընդհանրապես պետք չի։